Պենտագոնի ղեկավարն Իրանը մերձավորարևելյան տարածաշրջանի սպառնալիք է անվանել |armenpress.am|

armenpress.am: Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինն Իրանն անվանել է Մերձավոր Արևելքի համար հիմնական սպառնալիքներից մեկը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Ցանկանում եմ անվանել չորս ամենակարևոր մարտահրավերները, որոնց բախվում ենք: Դրանք են՝ համավարակը, կլիմայական փոփոխությունները, ահաբեկչությունն ու Իրանը»,- Բահրեյնում հայտարարել է Պենտագոնի ղեկավարը:

Նա նշել է, որ ԱՄՆ-ն ձգտում է Իրանի հետ միջուկային գործարքի շուրջ խնդիրը կարգավորել դիվանագիտական ճանապարհով, սակայն սեփական անվտանգությունն ապահովելու համար պատրաստ են ցանկացած քայլի: Լլոյդ Օսթինն ընդգծել է, որ ԱՄՆ համար անթույլատրելի է, որ Իրանն ունենա միջուկային զենք:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով