Արմեն Չարչյանի անձեռմխելիության հաղթահարման իրավական բացի հարցով դատարանը չի դիմի ՍԴ. միջնորդությունը դատարանը մերժեց |armtimes.com|

armtimes.com: Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, մերժեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Իզմիրլյան» ԲԿ-ի նախկին տնօրեն Արմեն Չարչյանի փաստաբանի միջնորդությունը։

Երեկ Չարչյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը միջնորդել էր ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ և 35-րդ հոդվածների սահմանադրականության հարցով ՍԴ դիմելու մասին՝ Արմեն Չարչյանի պատգամավորական անձեռնմխելիության հաղթահարման ընթացակարգերի բացակայության հիմքով։

Միջնորդության հիմքում դրվել է այն հանգամանքը, որ Արմեն Չարչյանն ունի պատգամավորական անձեռնմխելիություն, գործող կարգավորումների համաձայն՝ պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել միայն ԱԺ համաձայնությամբ։

Հիշեցնենք՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Իզմիրլյան» ԲԿ նախկին տնօրեն Արմեն Չարչյանը մի քանի օր առաջ էր հիվանդանոցից տեղափոխվել քրեակատարողական հիմնարկ։ Հիվանդանոցում նա հայտնվել էր կրկին առողջական վիճակի կտրուկ վատթարման հետևանքով:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն