2021-11-23-2071fce0-a19d-4ae8-adfa-62eca19105f3.jpg

Այն հարցերը, որոնց համար կան ձևավորված ֆորմատներ, «3+3»-ում չենք քննարկում․ Նիկոլ Փաշինյան

Այսօրվա ասուլիսի ընթացքում Նիկոլ Փաշինյանն, անդրադառնալով Ադրբեջանի և Թուրքիայի նախագահների առաջարկած տարածաշրջանային «3+3» ձևաչափին, նշեց․ «Այն հարցերը, որոնց համար կան ձևավորված ֆորմատներ,  «3+3»-ում չենք քննարկում։ Օրինակ՝ Ղարաբաղի հարցի կարգավորումը, որի համար կա ՄԽ համանախագահության ֆորմատը, «3+3»-ում չենք քննարկում, տարածաշրջանային կոմունիկացիաների բացման համար եռակողմ հանձնաժողով ունենք ձևավորած, այդ հարցը «3+3»-ում չպետք է քննարկվի»։ 

Վարչապետի խոսքով՝ նման ձևաչափում պետք է քննարկվեն այնպիսի հարցեր, որոնք ունեն կոնտեքստային նշանակություն և չեն կրկնում այլ ձևաչափերում արդեն գոյություն ունեցող օրակարգերին։  
Վարչապետը նշեց, որ իրենք ուզում են ավելի ակտիվ տարածաշրջանային քաղաքականություն վարել․  «Եթե մենք տեսնենք, որ մեր հարաբերությունները ակտիվացնելու և պոզիտիվ օրակարգ ձևավորելու հնարավորություն կա, միգուցե և քննարկենք այդ հնարավորությունը»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն