7b564342ac9ac5f42ddda88563fb3f04.jpg

Գոլանի բարձունքների կարգավիճակը չի փոխվել․ ՄԱԿ գլխավոր քրտուղար |news.am|

news.am: Գոլանի բարձունքների կարգավիճակը չի փոխվել՝ երկուշաբթի հայտարարել է ՄԱԿ գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը այն բանից հետո, որբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Գոլանները պաշտոնապես Իսրայելի տարածք է ճանաչել։

«Գոլանների հարցով ՄԱԿ քաղաքականությունը արտացոլված է Անվտանգության խորհրդի համապատասխան բանձեւերում, եւ այդ քԹաղաքականությունը չի փոխվել»,- ասել է Դյուժարիկը՝ հայտնում է Reuters-ը։

1981թ․ ՄԱԿ 497 բանաձեւով հայտարարվել էր, որ «օկուպացված սիրիական Գոլանի բարձունքների հանդեպ իր օրենքները, իրավասությունները եւ վարչարարությունները պարտադրելու Իսրայելի որոշումը անօրինական է եւ միջազգային-իրավական հետեւանքներ չունի»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն