af6fdc887dcd9ef77a1acb9cffc12c26.jpg

Պենտագոնը մեկ միլիարդ դոլար Է տրամադրել Թրամփին արգելապատի կառուցման համար |armenpress.am|

Արմենպրես։ Պենտագոնի ղեկավարի պաշտոնակատար Փատրիկ Շանահանը մարտի 25-ին թույլատրել Է մեկ միլիարդ դոլարի օգտագործումը Մեքսիկայի հետ սահմանին արգելապատի կառուցման համար: Այդ մասին հաղորդվում Է ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության պաշտոնական կայքում:

Նշվում Է, որ միջոցները կօգտագործվեն ԱՄՆ-ի հարավային սահմանին 57 մղոն (շուրջ 91 կիլոմետր) երկարությամբ արգելապատի հատվածի կառուցման, ճանապարհների բարելավման եւ Յումա (Արիզոնայի նահանգ) եւ Էլ Պասո (Տեխաս) քաղաքների շրջանում լուսավորության տեղակայման համար:

Թրամփն ավելի վաղ արտակարգ դրության ռեժիմ Է հայտարարել սահմանին, որպեսզի այլ նպատակների համար նախատեսված շուրջ 6,4 միլիարդ դոլարն օգտագործի սահմանին արգելափակոցների կառուցման համար՝ շրջանցելով Կոնգրեսը, որն ըստ Սահմանադրության պետք Է հավանություն տա բյուջեի բոլոր ծախսերին: Այդ քայլն արդեն վիճարկվել Է դատարաններում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն