Apple-ը դատի է տվել NSO Group-ին՝ դրա ստեղծած Pegasus լրտեսման ծրագրի տարածումը կասեցնելու նպատակով |tert.am|

tert.am: Apple ընկերությունը դատական հայց է ներկայացրել իսրայելական NSO Group ընկերության դեմ, որը ստեղծել է iPhone-ի «հաքերային կոտրման» համար Pegasus ծրագրաշարը։ Այս մասին հաղորդվում է ընկերության կայքում:

Ընկերությունը պահանջում է արգելել Pegasus ծրագրային ապահովման տարածումը, որպեսզի կանխի iPhone օգտատերերի անօրինական հսկողությունը։

Հայտարարության մեջ Apple-ը պնդում է, որ ծրագրաշարը ստեղծվել է կառավարության պատվերով և նպատակաուղղված տեղեկատվություն է հավաքել զոհերի գործողությունների մասին։

«NSO Group-ի պես կազմակերպությունները, որոնք հովանավորվում են պետության կողմից, միլիոնավոր դոլարներ են ներդնում բարդ լրտեսական տեխնոլոգիաների զարգացման համար՝ ըստ էության պատասխանատվության չկրելով իրենց գործունեության համար: Այս պրակտիկան պետք է փոխվի»,- ասել է Apple-ի ավագ փոխնախագահ Քրեյգ Ֆեդերիգին:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն