Երկարատև ընդմիջումից հետո 2020-21թթ.-ին Հայաստանի ՀՆԱ-ի աճը կլինի երկնիշ թվին շատ մոտ. Արայիկ Հարությունյան |artsakhpress.am|

artsakhpress.am։ Սահակյան-Փաշինյան հարաբերությունների, ԼՂՀ Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի նախաձեռնած ստորագրահավաքի, ներքաղաքական և կարևոր այլ հարցերի շուրջ խոսել է Արցախի առաջատար քաղաքական ուժի՝ «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ։

Պարոն Հարությունյան, որպես Արցախի առաջատար քաղաքական ուժի առաջնորդ` ի՞նչ կարծիք ունեք մեր երկրում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումների վերաբերյալ: Չե՞ք կարծում, որ տարբեր գործիչների կողմից վերջին շրջանում ցուցաբերվող աննախադեպ ակտիվության ֆոնին որոշակի լարվածություն է առաջացել, որից անմասն չի մնացել նաև հասարակությունը: 

Բնականաբար, առկա գործընթացները չէին կարող իրենց բացասական ներգործությունը չունենալ, քանի որ հասարակությունը կենդանի օրգանիզմ է, և բոլոր տեսակի զարգացումները որոշակի ազդեցություն են թողնում հանրային տրամադրությունների վրա: Բայց այս պարագայում ցանկանում եմ փարատել առկա մտահոգությունները և հավաստիացնել բոլորին, որ Արցախում ներքաղաքական և բարոյահոգեբանական վիճակը կայուն է, և մեր երկրում առկա քաղաքական որոշակի ակտիվությունը կառավարելի պրոցես է:

Այսինքն մտահոգվելու առիթ չկա՞… 

Ես հավատում եմ առաջին հերթին մեր ժողովրդի իմաստությանն ու ողջախոհությանը: Մենք շատ ծանր գին ենք վճարել անկախ պետականության ստեղծման համար, և այն կայացնելու գործում բարդ ու դժվարին ճանապարհ ենք անցել: Այսօր մեր բոլորի միտքն ու ուշադրությունը ուղղված է ապագային, ավելի բարեկեցիկ ու մրցունակ երկիր կառուցելու հեռանկարին: Ուստի Արցախը արկածախնդրության վայր չէ, և ոչ ոք իրավունք չունի խանգարելու կամ խոչընդոտելու մեր ժողովրդի հանգիստ և խաղաղ գոյությանը: Մենք դա թույլ չենք տա…

Պարոն Հարությունյան այս օրերին ԼՂՀ Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը սահմանադրական փոփոխությունների առաջարկով հանդես է եկել ստորագրահավաքի նախաձեռնությամբ: Ինչ եք կարծում, անհրաժեշտ են արդյո՞ք այդ փոփոխությունները:

Կարծում եմ՝ պատասխանի լիիրավ իրավունքը պատկանում է մեր ժողովրդին: Մենք որդեգրել ենք ժողովրդավարական արժեհամակարգով պետություն կառուցելու ճանապարհը, և օրենքի ու օրինականության շրջանակում ընթացող բոլոր գործընթացներին պետք է հանգիստ վերաբերվենք:

Հանրության շրջանում լուրջ անհանգստություններ կան նաև ԱՀ և ՀՀ իշխանությունների փոխգործակցության մասով: Մարդկանց հուզում են Սահակյան-Փաշինյան հարաբերությունները: Կա՞ արդյոք լարվածություն նրանց միջև: Դուք, իհարկե, պաշտոնյա չեք, բայց կիսում ե՞ք այս անհանգստությունը, կամ այս առումով տիրապետում ե՞ք հավաստի տեղեկության: Ի՞նչ է կատարվում… 

Արտառոց ոչինչ չկա: Ես բազմիցս հայտարարել եմ, որ ունեմ ակտիվ շփումներ Արցախի և Հայաստանի իշխանությունների հետ: Հաշվի առնելով այդ հարաբերությունների ամենաբարձր մակարդակը՝ կարող եմ վստահեցնել, որ որևէ խնդիր չկա: Հակառակը, նախագահ Սահակյանի և վարչապետ Փաշինյանի միջև առկա են շատ անկեղծ, ջերմ և առողջ հարաբերություններ, որոնք լիովին տեղավորվում են մեր բոլորի պատկերացումների և ընկալումների մեջ:

Չեմ բացառում, որ սադրանքների փորձեր եղել են, այլապես այս թեման չէր շրջանառվի, և այս հարցում պետք է ավելի խիստ լինել, բայց որ իրական հարաբերություններում դրանք չեն կարող տեղ ունենալ, ես դրանում, միանշանակ, համոզված եմ:

Բոլորս իրավունք ունենք անհանգստանալու, որովհետև ցավում ենք մեր պետականության համար և շատ լավ գիտակցում ենք, որ խոսքը ազգային ու միասնական շահի մասին է: Մենք իրավունք չունենք թույլ տալու ներհայկական թեմաներում պառակտումների հրահրումը, և այդօրինակ բոլոր փորձերը պետք է դատապարտվեն ու արժանանան հանրային լուրջ հակազդեցությունների: Այլ ճանապարհ չկա:

Շարունակությունը՝ artsakhpress.am

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով