Երեւանի Դավթաշեն վարչական շրջանը նոր ղեկավար ունի

Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ՝ Երեւանի Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Սաշա Կատվալյանը:

Կատվալյանը մինչ այս զբաղեցնում էր այդ  վարչական շրջանի ղեկավարի տեղակալի պաշտոնը: Իսկ արդեն նախկին ղեկավար Միքայել Թումասյանի ազատումից հետո իրականացնում էր ժամանակավոր պաշտոնակատարի գործառույթները:

Հիշեցնենք, որ Միքայել Թումասյանը ստանձնելով ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորական մանդատը, դադարեցրել էր վարչական շրջանի ղեկավարի լիազորությունները:

Ըստ համամասնական ցուցակի՝ Թումասյանը հաջորդել էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Նազելի Բաղդասարյանին:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով