Եվրահանձնաժողովը ԵՄ-ին կառաջարկի դադարեցնել թռիչքներն Աֆրիկայի հարավից COVID-ի նոր շտամի պատճառով |armenpress.am|

armenpress.am: Եվրահանձնաժողովը (ԵՀ) Եվրամիությանը (ԵՄ) կառաջարկի դադարեցնել ավիահաղորդակցությունն Աֆրիկայի հարավային մասի երկրների հետ՝ կորոնավիրուսի նոր շտամի տարածման պատճաով:  Նոյեմբերի 26-ին այդ մասին հայտնել է ԵՀ-ի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը Twitter-ի՝ իր օգտահաշվում:

«Եվրահանձնաժողովն անդամ պետությունների հետ սերտ համակարգմամբ կառաջարկի ձեռնարկել անհետաձգելի արգելք եւ դադարեցնել ավիաթռիչքներն Աֆրիկայի հարավային տարածաշրջանից կորոնավիրուսի B.1.1.529 շտամի պատճառով»,- ասված է հաղորդագրության մեջ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև