86b056c76713fc28e6bb435acddb8020.jpg

Ռուսաստանը որոշեց դիտորդներ չուղարկել Ուկրաինայի նախագահի ընտրություններին |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանը դիտորդներ չի ուղարկի Ուկրաինայի նախագահի ընտրություններին: Ասված Է արտաքին գործերի նախարարության պաշտոնական մեկնաբանության մեջ:

Ռուսաստանի Դաշնությունը հարկադրված Է հրաժարվել Ուկրաինա դիտորդներ ուղարկելուց, որպեսզի կանխահայտ հետապնդման սպառնալիքի չենթարկի նրանց»,- ընդգծել են արտաքին քաղաքական գերատեսչությունում: Ավելի վաղ Ուկրաինայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը Ժողովրդավարական ինստիտուտների եւ մարդու իրավունքների բյուրոյին (ԵԱՀԿ ԺԻՄԻ) մերժել Է 24 ռուսաստանցիների լիազորագրումը դիտորդների պատվիրակության կազմում: Ռուսաստանի ԱԳ նախարարությունը Կիեւի այդ որոշումը որակել Է անօրինական եւ խտրական: 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն