6219974cdaac2131aa1a601f8a494cc3.jpg

ԵՄ-ն ավարտել Է նախապատրաստությունը ապրիլի 12-ի հնարավոր «կոշտ» Brexit-ին |armenpress.am|

armenpress.am: ԵՄ-ն ավարտել Է նախապատրաստությունը առանց համաձայնագրի հանրակցության կազմից Մեծ Բրիտանիայի ապրիլի 12-ի հնարավոր դուրս գալուն:

«Քանի որ ավելի ու ավելի հավանական Է, որ Միացյալ Թագավորությունն ապրիլի 12-ին Եվրոպական միությունը կլքի առանց համաձայնագրի, Եվրահանձնաժողովն այսօր ավարտել Է նախապատրաստությունը «կոշտ» Brexit-ի սցենարին»,-նշվում Է ԵՀ-ի հայտարարության մեջ: Դրանում ընդգծվում Է, որ ԵՄ-ի բոլոր քաղաքացիները եւ բիզնեսը պետք Է նույնպես պատրաստ լինեն «կոշտ» Brexit-ին, նույնիսկ եթե այդ սցենարն անցանկալի Է:

«Առանց գործարքի սցենարում Մեծ Բրիտանիան երրորդ երկիր կդառնա առանց որեւիցե անցումային մեխանիզմի: Այդ պահից ԵՄ-ի բոլոր առաջնային եւ երկրորդային օրենքները կդադարեն կիրառվել Մեծ Բրիտանիայի նկատմամբ: Անցումային ժամանակաշրջան չի լինի, ինչպես դա նախատեսված Է դուրս գալու վերաբերյալ համաձայնագրում: Դա, ակնհայտորեն, զգալի խախտումների կհանգեցնի կողմերի քաղաքացիների եւ բիզնեսի համար»,-ասված Է ԵՀ-ի հայտարարության մեջ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն