Նոյեմբերի 28-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 337931 դեպք, որոնցից 315126 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 13852 պացիենտ: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
Երեկ կատարվել է 7169 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 409 նոր դեպք։ 1106 անձ առողջացել է, գրանցվել է մահվան 29 դեպք։
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7514 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1439 է:
Ընդհանուր կատարվել է 2 356 046 թեստավորում: