Moderna-ի տնօրենը նախազգուշացրել է առկա պատվաստանյութերի՝ «օմիկրոն» հիմնամանրէի դեմ պայքարում քիչ արդյունավետության մասին |tert.am|

tert.am: Ամերիկյան Moderna դեղագործական ընկերության գլխավոր տնօրեն Ստեֆան Բանսելը նախազգուշացրել է, որ հակակորոնավիրուսային պատվաստանյութերը, հավանաբար, նույնքան արդյունավետ չեն լինի նոր ի հայտ եկած «օմիկրոն» հիմնամանրէի դեմ պայքարում, որքան «դելտայի» պարագայում էր:

Ինչպես փոխանցում է Reuters գործակալությունը, մասնագետի կարծիքով՝ դա կարող է հանգեցնել հիվանդացության մակարդակի և հոսպիտալացումների քանակի ավելացման, ինչն էլ կբերի համավարակի երկարաձգման: Բանսելի խոսքով՝ ամիսներ անհրաժեշտ կլինեն, մինչև ընկերությունները նոր պատվաստանյութ մշակեն:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն