Արարատ Միրզոյանը Ստոկհոլմում արդյունավետ հանդիպում է անցկացրել ԱՄՆ պետքարտուղարի հետ |armenpress.am|

armenpress.am: ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Ստոկհոլմում արդյունավետ հանդիպում է անցկացրել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ: Այդ մասին Հայաստանի ԱԳ նախարարը գրել է Թվիթերի իր միկրոբլոգում:

«Արդյունավետ հանդիպում տեղի ունեցավ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ: Հանդիպման ընթացքում ընդգծվեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի լիարժեք վերականգնման կարևորությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո», – նշել է Հայաստանի արտաքին գործերի նախարարը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն