armtimes.com: Հոնկոնգի համալսարանը հրապարակել է կորոնավիրուսի օմիկրոն շտամի էլեկտրոնային մանրադիտակի պատկերը: Այս մասին ասվում է հետազոտողների հայտարարության մեջ:
Բժշկական գիտնականները, այդ թվում՝ պաթոլոգներն ու վիրուսաբանները, կարողացել են լուսանկարել կապիկի երիկամի բջիջը (Vero E6)՝ SARS-CoV-2 օմիկրոն շտամով վարակվելուց հետո և պատկերը թողարկել ցածր և բարձր խոշորացմամբ:
Ցածր խոշորացման դեպքում ֆոտոմիկրոգրաֆը ցույց է տալիս բջիջների վնասը՝ ուռած վեզիկուլներով, որոնք պարունակում են փոքր սև վիրուսային մասնիկներ, բացատրել են հետազոտողները: Բարձր խոշորացման ֆոտոմիկրոգրաֆը ցույց է տալիս վիրուսային մասնիկների ագրեգատներ՝ դրանց մակերեսին պսակաձև ողնաշարով:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հոնկոնգի համալսարանի մանրէաբանության ամբիոնի հետազոտողներին հաջողվել է կլինիկական նմուշներից մեկուսացնել «omicron»-ը, ինչը թույլ կտա կոնկրետ նոր շտամի դեմ պատվաստանյութեր մշակել և արտադրել։
