Pfizer և BioNTech ընկերություններն աշխատում են կորոնավիրուսի օմիկրոն շտամի դեմ պատվաստանյութի մշակման ուղղությամբ |armenpress.am|

armenpress.am: Ամերիկյան Pfizer և գերմանական BioNTech  ընկերություններն աշխատում են կորոնավիրուսի նոր՝ օմիկրոն շտամի դեմ պատվաստանյութի մշակման ուղղությամբ և ակնկալում են, որ այն արդեն պատրաստ կլինի 2022 թվականի մարտին: Այս մասին ասվում է ամերիկյան ընկերության տարածած հաղորդագրության մեջ:

Ընկերությունը հայտնել է, որ իրենց արդեն իսկ իրականացրել են պատվաստանյութերի փորձարկում կորոնավիրուսի այլ շտամերի դեմ: Նշվում է, որ դեղամիջոցներն անվտանգ ու արդյունավետ են եղել: «Այս հետազոտությունների տվյալները կուղարկվեն ողջ աշխարհի կարգավորող մարմիններ, ինչը կօգնի արագացնել պատվաստանյութի ադապտացման գործընթացն ու ստանալ հավանություն՝ այն օգտագործելու կորոնավիրուսի օմիկրոն շտամի դեմ»,- ասվում է հայտարարության մեջ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն