Դեկտեմբերի 9-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 341768 դեպք, որոնցից 323016 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 9541 պացիենտ։
Երեկ կատարվել է 7741 թեստավորում, որից դրական է եղել 300-ը։ Առողջացել է 202 մարդ, գրանցվել՝ մահվան 19 դեպք։
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7747 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1464 է:
Ընդհանուր կատարվել է 2427511 թեստավորում: