Թեման համարում ենք փակված. Զախարովան` Ալեն Սիմոնյանի հայտարարության վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ի արձագանքի մասին |1lurer.am|

1lurer.am: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է Արցախյան երկրորդ պատերազմի վերաբերյալ Հայաստանում հանրային ընկալումների մասին ռուսաստանյան մի շարք լրատվամիջոցների լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի դիտարկումներին և դրանց վերաբերյալ ՌԴ արտգործնախարարության՝ օրերս տարածած մեկնաբանությանը:

«Թեման շոշափվել է նաև ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ իր հայ գործընկերոջ հետ դեկտեմբերի 8-ին ունեցած հեռախոսազրույցի ընթացքում: Այդ մասին հաղորդագրություն է տարածվել: Մենք այդ թեման համարում ենք փակված»,- նշել է Զախարովան:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով