ԱՄՆ-ը 20 միլիոն դոլարի օգնություն կտրամադրի Ուկրաինայի սահմանների ամրապնդման համար |tert.am|

tert.am: Ուկրաինայի պետական սահմանային ծառայությունը և ԱՄՆ դեսպանատունն ուրբաթ ստորագրել են Համատեղ գործողությունների ծրագիր՝ ուղղված ուկրաինական սահմանի հյուսիսային և արևելյան հատվածների ամրապնդմանը: Ինչպես գրում է interfax.ru-ն, այս  մասին հայտնում է Ուկրաինայի պետական սահմանային ծառայության մամուլի ծառայությունը։

«Ծրագրի մեկնարկը կտրվի  2022 թվականի հունվարին, աջակցության ընդհանուր գումարը դիտարկվում է 20 միլիոն դոլարի չափով»,- ասել է Սառա Լանգենկոմպը՝ Ուկրաինայում ԱՄՆ դեսպանատան միջազգային կապերի, թմրամիջոցների ապօրինի շրջանառության և իրավապահ մարմինների հարցերով վարչության պետը:

Նախագիծը, մասնավորապես, նախատեսում է Ուկրաինայի պետական սահմանային ծառայությանը անօդաչու սարքերի, հատուկ մեքենաների, տեսադիտարկման սարքավորումների, կապի, սարքավորումների և այլնի տրամադրման հնարավորություն։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով