Սան Մարինոյում որպես խթանիչ դեղաչափ կիրառվելու է «Սպուտնիկ Լայթը» |armenpress.am|

armenpress.am: Սան Մարինոյում դեկտեմբերի 22-ից կսկսեն մարդկանց պատվաստել ռուսական «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութով՝ որպես խթանիչ դեղաչափ։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է հանրապետության սոցիալական ապահովության ինստիտուտի պաշտոնական ներկայացուցիչ Ֆրանկո Կավալլին։

«Դեկտեմբերի 22-ին Սան Մարինոյում «Սպուտնիկ Լայթ»-ով՝ որպես խթանիչ դեղաչափ, կկատարվեն պատվաստումներ, գրեթե 300 մարդ արդեն գրանցվել է», – ասել է նա:

Ավելի վաղ ռուսական ուղղակի ներդրումների հիմնադրամը հայտնել էր, որ Սան Մարինոյի իշխանությունները գրանցել են «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութը։ Պատվաստանյութի առաջին 4000 չափաբաժինը հանրապետություն էր ժամանել նոյեմբերի վերջին:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն