Վրաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 3542 նոր դեպք |armenpress.am|

armenpress.am: Վրաստանում դեկտեմբերի 11-ի դրությամբ արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 3542 նոր դեպք: Ինչպես փոխանցում է Վրաստանի կառավարության կողմից ստեղծված stopcov.ge-ն, ընդհանուր դեպքերի քանակը երկրում 886 հազար 364 է:

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 2234 պացիենտ: Երկրում վարակից մահացել է ևս 64 մարդ, ընդհանուր մահերի թիվը 12 695 է:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև