Անկարան կառուցողական է գնահատում «3+3» հարթակի առաջին նիստը |azatutyun.am|

azatutyun.am: Անկարան կառուցողական է գնահատում երեկ Մոսկվայում տարածաշրջանային համագործակցության «3+3» հարթակի առաջին նիստը, որին մասնակցել են Թուրքիայի, Ադրբեջանի, Հայաստանի, Ռուսաստանի և Իրանի փոխարտգործնախարարները:

«Հանդիպման ժամանակ տեղի է ունեցել տարածաշրջանային համագործակցության բազմակողմանի զարգացման հարցում մտքերի կառուցողական փոխանակում, համաձայնության են եկել կենտրոնանալ խորհրդակցության մասնակից բոլոր կողմերի շահերին առնչվող գործնական հարցերի վրա: Նախատեսվել է առաջնահերթություն տալ առևտրատնտեսական, հաղորդակցության, մշակութային և հումանիտար հարցերին՝ խաղաղության և կայունության ամրապնդման համար փոխվստահության բարձրացման նպատակով: Հինգ երկրների ներկայացուցիչները պայմանավորվել են աշխատանքային ձևաչափի հարցում լինել ճկուն և հույս են հայտնել, որ Վրաստանը ևս հետագայում կմասնակցի հանդիպումներին»,-ասված է Թուրքիայի ԱԳՆ հաղորդագրության մեջ:

Թուրքիայի ԱԳՆ-ը հայտնում է, որ հարթակի մասնակից երկրների արտաքին գերատեսչությունները առաջիկայում կհստակեցնեն «3+3» ձևաչափով աշխատանքի սկզբունքները:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն