ԱՄՆ կոնգրեսականները նախաձեռնել են Արցախի ընդգրկումը 2022 թ. ֆինանսական տարվա հատկացումների մասին օրենքում |1lurer.am|

1lurer.am: 2020 թ. Ադրբեջանն ու Թուրքիան Արցախի ու Հայաստանի դեմ սանձազերծեցին  չհրահրված պատերազմ, որը խլեց ավելի քան 6000 մարդու կյանք (երկու կողմից – խմբ.), և որի հետևանքով տեղահանվեց առնվազն 90000 հայ։

Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ կոնգրեսական Աննա Էշուն:

Նա հավելել է, որ տարածաշրջանում հազարավոր չպայթած զինամթերք կա, որոնք մահացու սպառնալիք են ներկայացնում տուն վերադառնալ ցանկացող ընտանիքների համար:

«Կոնգրեսական Ջեքի Սփիերը և ես մեր 33 գործընկերների հետ նամակ ենք հղել՝  հաջակցություն ականազերծման ոլորտում Արցախը 2022 թ. ֆինանսական տարվա հատկացումների մասին օրենսդրության մեջ ընդգրկելու։ Այդ միջոցներն անհրաժեշտ են Արցախը մահաբեր պայթուցիկ նյութերից մաքրելու կարևոր աշխատանքներն ավարտելու համար»,- հավելել է Էշուն։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն