ԱՄՆ-ում կրկին մոլեգնել է ուժգին տորնադո․ 70 զոհ, հարյուրավոր տուժածներ, ավերված հազարավոր շինություններ |armtimes.com|

armtimes.com: Շաբաթ երեկոյան ԱՄՆ-ի Կենտուկի նահանգում տորնադոյի հետևանքով զոհվել է նախնական տվյալներով, ավելի քան 70 մարդ: Փոթորիկը հարված է հասցրել նաև հարևան նահանգներին։ Զոհերի ստույգ թիվը դեռ հայտնի չէ, սպասվում է, որ միայն Կենտուկիում զոհերի թիվը կգերազանցի 100-ը:

BBC-ի փոխանցմամբ, նախագահ Ջո Բայդենն ասել է, որ ԱՄՆ կառավարությունը կանի ամեն ինչ՝ օգնելու երկրի կենտրոնական շրջաններին, որոնք տուժել են տորնադոյից։

Բայդենը ստորագրել է արտակարգ դրություն հայտարարելու մասին հրամանագիր, որը թույլ է տալիս դաշնային ռեսուրսներ հատկացնել Կենտուկիին՝ ամենաշատ տուժած նահանգին: Նա տորնադոները գնահատել է որպես երկրի պատմության մեջ ամենախոշորներից մեկը։

Կենտուկիում տասնյակ մարդիկ մահացել են Մեյֆիլդի մոմերի գործարանում, որտեղ տանիքը փլուզվել է փոթորկի ժամանակ, երբ ներսում մոտ 100 մարդ է եղել։ Գործարանում ավելի քան 40 մարդ է փրկվել, Կենտուկիի նահանգապետն ասել է, որ հրաշք կլինի, եթե մեկ ուրիշ ողջ մնացածի գտնեն:

Մոտ 10,000 բնակչություն ունեցող Գրեյվս շրջանի Մեյֆիլդը տորնադոյի հետևանքով ամենաշատ տուժած քաղաքն է:

Մեյֆիլդի քաղաքապետ Քեթի Ստյուարտ Օ’Նանը CBS-ին ասել է, որ մոմերի գործարանը «կարծես ռումբի հարված է ստացել»: Շենքն ամբողջությամբ ավերված է։

Հոփքինս կոմսությունում ուժեղ քամին գնացքը դուրս է բերել ռելսերից։ Կենտուկիում արտակարգ դրություն է հայտարարվել։

Այնտեղ ավերվել է Մեյֆիլդի ոստիկանական բաժանմունքը, վնասվել է հրշեջների տեխնիկան։ Նահանգում տասնյակ հազարավոր մարդիկ մնացել են առանց էլեկտրականության և ջրի։

Շարունակությունը՝ armtimes.com-ում

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն