Մոսկվայում չվերթեր են հետաձգվել՝ ձյան տեղումների պատճառով. մեկօրյա տեղումների ծավալը կազմել է ամսական նորմայի 20%-ը. նման քանակի ձյուն չէր եղել 28 տարի |tert.am|

tert.am: Երեքշաբթի առավոտյան ձյան տեղումների պատճառով ավելի քան 30 չվերթ է հետաձգվել կամ չեղարկվել Մոսկվայի երեք «Վնուկովո», «Դոմոդեդովո» և «Շերեմետևո» օդանավակայաններում: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով չվացուցակներին:

«Վնուկովո» օդակայանում հետաձգվել է 5 թռիչք, «Դոմոդեդովոյում»՝ 9, իսկ «Շերեմետևոյում» հետաձգվել է 5, չեղարկվել՝ 16 չվերթ:

Մոսկվայում այսօր առավոտյան արդեն տեղացել է ամսական տեղումների նորմայի 20-ը: Այս օրը նման քանակի ձյուն Մոսկվայում չէր գրանցվել 28 տարի շարունակ: Այս մասին հայտնել են «Ֆոբոս» եղանակային կենտրոնից:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն