Երևան-Մոսկվա-Երևան երթուղու չվերթների չեղարկման հետևանքով որևէ ուղևոր «դրսում չի մնացել»․ FLYONE ARMENIA

FLYONE ARMENIA ընկերությունից անկախ հանգամանքների ի հայտ գալու պատճառով ընկերությունը ստիպված է չեղարկել Երևան-Մոսկվա-Երևան երթուղով նախատեսված դեկտեմբերի 15-ի ու 16-ի չվերթները։

Ավիաընկերությունը արդեն իսկ ապահովել է նշված չվերթների բոլոր ուղևորների արագ ու անվտանգ տեղափոխման հնարավորությունը նշանակման վայրեր։

«Մեր աշխատակիցները նշված չվերթների բոլոր ուղևորների հետ մշտական և անհատական կապի մեջ են, մեր ուղևորների ավիափոխադրման ու մնացած բոլոր ծառայությունների ողջ փաթեթի պատշաճ մատուցման համար։ Որևէ ուղևոր «դրսում չի մնացել» ու չի մնալու։ Ընկերության ուղևորների սպասարկման ծառայությունը հասանելի է բոլոր ուղևորների համար ու պատրաստ է օպերատիվ կերպով լուծել հնարավոր ցանկացած խնդիր։ Տեղեկացնում ենք, որ մյուս ուղղություններով ընկերության չվերթները կատարվելու են նախօրոք հայտարարված ժամանակացույցով։ FLYONE ARMENIA ընկերությունը հայցում է մեր ուղևորների ներողամտությունը առաջացած անհարմարությունների համար ու հայտնում, որ ներդնում ու ներդնելու է բոլոր ջանքերը հնարավորինս սեղմ ժամկետում առկա խնդիրները հաղթահարելու ուղղությամբ»,- հայտնում են FLYONE ARMENIA ընկերությունից։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն