2021-12-17-47a7039c-371a-41cb-b216-b3e1b64636be.jpg

Հայաստանը առաջին անգամ այն երկրների ցանկում է, որոնք օգտագործում են ծրագրեր՝ ներքին դաշտում մարդկանց հեռախոսները վարակելու եւ լրտեսելու համար․ Սամվել Մարտիրոսյան

Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Առաջին անգամ Հայաստանը որպես պետություն անմիջականորեն հայտնվել է այն երկների ցանկում, որոնք օգտագործում են լրտեսական ծրագրեր ներքին դաշտում մարդկանց հեռախոսները վարակելու եւ լրտեսելու համար։ Հայտնաբերվել է Մետայի ֊ Ֆեյսբուքի եւ Սիթիզենլաբի կողմից։

Թիրախում քաղաքական գործիչներ եւ մեդիայի հետ կապ ունեցող մարդիկ են։ Օգտագործվել է մակեդոնական Cytrox ֆիրմայի արտադրության լրտեսական սոֆտը Անդրոյիդ եւ այֆոնների համար։ Մանրամասն ուսումնասիրությունները կարող եք գտնել այստեղ։ Ավելի մանրամասն, թե ում են վարակել ես տեղյակ չեմ։ Վարակումը գնացել է կեղծ հղումներով ֊ որոնք նմանակել են իրական կայքեր, օրինակ․ youtu-be[.]net։ ՍՄՍների եւ մեսենջերներից ուղարկած հաղորդագրությունների միջոցով»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն