Flyone Armenia ավիաընկերությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․
Դեկտեմբերի 17-ի, 18-ի, 19-ի Երևան-Մոսկվա և Մոսկվա-Երևան նախատեսված չվերթների բոլոր ուղևորները կտեղափոխվեն նշանակված քաղաքներ։ Երևան-Մոսկվա ուղղությամբ բոլոր ուղևորներին առաջարկվելու են նույն ուղղությամբ ավիատոմսեր։ Մոսկվա-Երևան ուղղությամբ նշված օրերի բոլոր ուղևորները Երևան կժամանեն Դոմոդեդովո օդանավակայանից կազմակերպվող չվերթներով։