Հայաստանում դեկտեմբերի 19-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 130 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 343 636-ի:
ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը տեղեկացնում է, որ մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 6 քաղաքացի, մահացածների թիվը 7 899 է:
Կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 2 դեպք է գրանցվել: Դեկտեմբերի 18-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1493 է: Մեկ օրում մահվան դեպքերի թիվը 8 է։
Մեկ օրում առողջացածների թիվը 385 է, ընդհանուր առողջացածներինը՝ 328 435, փաստացի բուժվողներինը՝ 5 811: Մեկ օրում արվել է 6272 թեստավորում, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 2 492 210 թեստավորում: