6.2 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Կալիֆոռնիայում |tert.am|

tert.am: Հյուսիսային Կալիֆոռնիայի ափերին 6,2 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ է տեղի ունեցել կեսօրից հետո (տեղի ժամանակով)՝ ցնցելով նահանգի մեծ հատվածը:

Ինչպես հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով ԱՄՆ երկրաբանական ծառայությանը, ցնցումներ են գրանցվել Հումբոլդտի շրջանի մոտակա Մենդոսինո հրվանդանի մոտ և զգացվել են Սան Ֆրանցիսկոյում և Չիքոյում: Հումբոլդտի շրջանի շերիֆի խոսքով՝ նման ուժգնության ցնցումներ չէին եղել 2010 թվականից ի վեր:

Նրա խոսքով՝ աղետալի վնասներ, այնուամենայնիվ, չեն գրանցվել:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն