Կապիտոլիումում գրոհի մասնակցին գրեթե չորս տարվա բանտարկության են դատապարտել |armenpress.am|

armenpress.am: Ամերիկացի Դեւլին Թոմսոնը 3 տարի 10 ամիս ժամկետով բանտարկության է դատապարտվել ԱՄՆ-ի Կապիտոլիումի վրա իրականացված գրոհի ժամանակ ոստիկանի վրա հարձակվելու համար: Այս մասին ասվում է ԱՄՆ-ի արդարադատության նախարարության հայտարարության մեջ:

«Տղամարդն այսօր 46 ամիս ժամկետով բանտարկության է դատապարտվել իրավապահ մարմինների աշխատակցի վրա հարձակվելու համար, որը հունվարի 6-ին տեղի է ունեցել ԱՄՆ-ի Կապիտոլիումում անկարգությունների ժամանակ»,- տեղեկանում ենք հայտարարությունից:

Քսանութ տարեկան Թոմսոնն անկարգությունների մյուս մասնակիցների հետ միասին ոստիկանության հասցեին անպատշաճ խոսքեր է բացականչել եւ նրանց վրա տարբեր առարկաներ նետել, այդ թվում՝ դրոշաձող, ինչպես նաեւ խլել ոստիկաններից մեկի վահանը:

Հունվարի 6-ին այն ժամանակ գործող ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակիցները ներխուժել են Վաշինգտոնում Կոնգրեսի շենք. անկարգությունների արդյունքում առնվազն հինգ մարդ է զոհվել: Կապիտոլիումում կոնգրեսականներն այդ պահին զբաղված էին քվեատուների կոլեգիայի քվեարկության արդյունքների հաստատմամբ, որոնց համաձայն, նախագահական ընտրությունների հաղթող է դարձել Ջո Բայդենը: Կոնգրեսի նիստը մի քանի ժամով ընդհատվել է, կոնգրեսականների մի մասը տարհանվել է, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն