Ֆրանսիան COVID-19-ի դեպքերի նոր հակառեկորդ է գրանցել |factor.am|

factor.am: Ֆրանսիայում վերջին 24 ժամվա ընթացքում գրանցվել է COVID-19-ով վարակման ավելի քան 73 հազար նոր դեպք։ Սա նոր ռեկորդ է համաճարակի սկզբից ի վեր, գրում է korrespondent-ը՝ հղում կատարելով BFMTV-ին:

«Սուրբ Ծննդյան և Ամանորի միջև ընկած ժամանակահատվածում Ֆրանսիայում գերակշռող կլինի կորոնավիրուսի «օմիկրոն» շտամը»,- հայտնել է Ֆրանսիայի առողջապահության նախարար Օլիվյե Վերանը։ Նա հավելել է, որ երկրի իշխանությունները կանխատեսում են, որ հիվանդների թիվը կավելանա։

«Ամսվա վերջին մենք կգերազանցենք մեկ օրում 100 հազար դեպքը»,- ասել է նախարարը։

Վերանի խոսքով՝ «օմիկրոն»-ն արագ է տարածվում, այժմ այն կազմում է նոր դեպքերի շուրջ 20%-ը, իսկ Փարիզում ու դրա արվարձաններում՝ շուրջ 35%-ը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով