Չկա պահանջ, որ խթանիչ պատվաստանյութը լինի նույնը, ինչ առաջին երկու դեղաչափերն են եղել. Ավանեսյան |armenpress.am|

armenpress.am: Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտարարեց, որ չկա պահանջ, որ կորոնավիրուսի դեմ խթանիչ երրորդ դեղաչափի պատվաստանյութը լինի նույնը, ինչ առաջին երկու դեղաչափերն են եղել:

«Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ պատվաստանյութերի փոփոխությունը ևս որոշակի առումով արդյունավետության բարձրացման վրա ազդում է, ուստի որևէ տարբերություն չկա, թե երրորդ դեղաչափը որ պատվաստանյութով կլինի», – լրագրողների հետ զրույցում ասաց Ավանեսյանը:

Նախարարը նշեց, որ ներկայումս Կառավարության համար կարևոր է, որպեսզի քաղաքացիները առաջին երկու դեղաչափերը ստանան, իսկ հետագայում կտեսնեն, թե ինչպես կզարգանա իրավիճակը:

Նախարարի խոսքով` աշխատող քաղաքացիների 60 տոկոսից ավելին արդեն իսկ պատվաստվել է:

«Սա նշանակում է, որ մեր կողմից ձեռնարկված միջոցները և սահմանափակող կարգերն իրենց դրական ազդեցությունն ունեցան և քաղաքացիները ակտիվ կերպով պատվաստվեցին։ Սա շատ կարևոր դերակատարում է ունենալու հանրային իմունիտետի ձևավորման մասով», – եզրափակեց Ավանեսյանը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով