Աստրախանի ինֆեկցիոն հիվանդանոցում հրդեհ է բռնկվել. կան զոհեր |armtimes.com|

armtimes.com: Աստրախանի Ա. Մ. Նիչոգիի անվան տարածաշրջանային ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում, որտեղ բուժում են ստանում COVID-19-ով հիվանդներ, բռնկված հրդեհի հետևանքով երկու մարդ է մահացել:

ՌԴ Քննչական կոմիտեն հաստատել է արտակարգ ծառայությունների հրապարակած այս տեղեկությունը:

Նախնական տվյալներով՝ հրդեհվել է թթվածին մատակարարող սարքը։

Շենքից տարհանվել են անձնակազմն ու հիվանդները՝ ընդհանուր առմամբ 46 մարդ։ Փրկարարները մարել են բաց կրակը:

Թոքերի արհեստական օդափոխություն պահանջող հիվանդների հոսքը հանգեցրել է բժշկական հաստատությունների ենթակառուցվածքների, այդ թվում՝ թթվածնի կայանների ծանրաբեռնվածության ավելացմանը։

Օգոստոսին արտակարգ դեպք է տեղի ունեցել Վլադիկավկազի շտապօգնության հիվանդանոցում՝ անսարքության պատճառով խառնուրդի մատակարարումը ժամանակավորապես դադարեցվել էր, ինը մարդ մահացել էր։ Նոյեմբերին էլ Մուրմանսկի «covid» հիվանդանոցում գազի բալոն էր պայթել:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն