2021-12-24-ce54b4a7-c356-40e6-ab53-65cc6e74afe7.jpg

Կարևոր է, որ «Իմ քայլը» սկզբունքայնություն դրսևորեց և կայացրեց գրագետ որոշում․ Փաշինյանը` Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու մասին |tert.am|

tert.am: Երևանի քաղաքապետին անվստահություն հայտնելն ինստիտուցիոնալ խնդիր է, այսօրվա մեր բոլոր ձախողումները նրա մասին են, որ մեր երկրում պետական ինստիտուտները չեն կայացել և մենք երբեք թույլ չենք տվել, որ կայանան։ Այս մասին ԶԼՄ-ների և ՀԿ-ների հետ առցանց ասուլիսի ժամանակ, պատասխանելով հարցին` կառավարման ոլորտում ով է ավելի նախընտրելի` կուսակցական գործի՞չը, թե՞ լավ կառավարիչը, հաշվի առնելով Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթացի շարժառիթները, ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այս առումով ուզում եմ ուշադրություն հրավիրել մի կարևոր փաստի վրա. մենք շատ երկար միջազգային կազմակերպությունների հետ բանակցությունների արդյունքում Երևանում ունեցանք քաղաքապետի անուղղակի ընտրություններ, որի իմաստն էր` կա ավագանի և կա քաղաքապետ, ինչպես նաև առաջին քաղաքապետ, որը էլի ավագանու անդամ է։ Երևանում իրականացվում է «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագիրը։ Ինչպես վարչապետ չի կարող լինել որևէ մեկը՝ առանց խորհրդարանական մեծամասնության, այնպես էլ որևէ մեկը քաղաքապետ չի կարող լինել՝ առանց ավագանու մեծամասնության։ Այն բոլոր որոշումները, որոնք ընդունվել են, ընդունվել են կառավարության և ավագանու կողմից։ Երևանի քաղաքապետը քաղաքական, ռազմավարական նշանակության ոչ մի քայլ, գործողություն չի կարող անել առանց ավագանու»,-ասաց նա։

«Կարևոր եմ համարում, որ «Իմ քայլը» խմբակցությունը սկզբունքայնություն դրսևորեց և կայացրեց քաղաքականապես ճշգրիտ և գրագետ որոշում։ Առաջիկայում կտեսնենք` Երևան քաղաքն ավելի լա՞վ կկառավարվի, թե՞ ավելի վատ ու ոչ մի կասկած չունեմ, որ ավելի լավ է կառավարվելու, որովհետև, երբ ինստիտուտի աշխատանքը առողջ է, այդ առողջությունը կարտահայտվի նաև Երևան քաղաքի վրա»,- ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Առավել մանրամասն՝ tert.am-ում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն