Հայկ Մարությանը և «Իմ քայլը» խմբակցության ևս երեք անդամ մանդատները վայր դնելու դիմում են ներկայացրել |armenpress.am|

armenpress.am: Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամներ Հայկ Մարությանը, Պավել Մազմանյանը, Լիլիթ Պիպոյանը և Ռուբեն Հայրապետյանը դիմումներ են ներկայացրել ավագանու անդամի իրենց լիազորությունները դադարեցնելու մասին: Դեկտեմբերի 28-ի արտահերթ նիստին այս մասին հայտարարեց Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:

Նա նշեց, որ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Վահե Գևորգյանը դիմում է ներկայացրել խմբակցությունից դուրս գալու մասին:

Նա շարունակելու է ավագանու անդամի իր լիազորությունները և համապատասխան հանձնաժողովում իր աշխատանքը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով