Գագիկ Բեգլարյանը և նրան փոխկապակցված անձինք ներկայացել են դատախազություն |armenpress.am|

armenpress.am: Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործընթացի շրջանակում Երևանի նախկին քաղաքապետ, տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանն ու նրան փոխկապակցված անձինք դեկտեմբերի 27-ին ներկայացել են դատախազություն:

Այս մասին հայտնեցին ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից:

Բեգլարյանին են փոխանցվել կատարված ուսումնասիրության նյութերը՝ դրանց ծանոթանալու և վարույթի վերաբերյալ դիրքորոշում հայտնելու նպատակով:

Գագիկ Բեգլարյանն ու նրա ընտանիքն անցնում են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով։ 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով