Ֆրանսիայում COVID-19-ի արագ տարածման պատճառով սահմանափակումները կխստացվեն |1lurer.am|

1lurer.am: Ֆրանսիայում համավարակի սկզբից ի վեր COVID-19-ով հիվանդացության առավելագույն բարձր ցուցանիշների պայմաններում երկրի կառավարությունը խստացնում է սահմանափակող միջոցառումները՝ հայտնում է Euronews-ը:

Դեկտեմբերի 25-ին երկրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 104 հազար նոր դեպք։ Ավելի քան 16 հազար մարդ գտնվում է կորոնավիրուսի բուժմամբ զբաղվող հիվանդանոցներում։

Ֆրանսիայի վարչապետ Ժան Կաստեկսը և առողջապահության նախարար Օլիվյե Վերանը հայտնել են վերապատվաստման ժամկետը չորս ամսից մինչև երեք ամիս կրճատելու մասին: QR կոդերը կտրամադրվեն միայն պատվաստվածներին: Ընդ որում՝ խստացվում է պատվաստումների մասին փաստաթղթերի կեղծման համար պատիժը։

Նոր սահմանափակումներ կկիրառվեն սննդի կետերում, ժամանցի վայրերում և զանգվածային միջոցառումներին: Բոլոր հիմնարկությունները պարտավորվում են աշխատակիցներին ուղարկել հեռավար աշխատանքի, եթե հնարավոր է նման կերպ կազմակերպել աշխատանքը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով