Հայաստանում դեկտեմբերի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 344 737 դեպք, որից 331 152-ն՝ առողջացած: Ընդհանուր կատարվել է 2 553 654 թեստավորում: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։
Ըստ հաղորդագրութայն՝ այս պահին փաստացի բուժում է ստանում 4123 պացիենտ:
«Մեկ օրվա ընթացքում Հայաստանում կատարվել է 6788 թեստավորում, արձանագրվել է կորոնավիրուսի 88 դեպք: Առողջացել է 125, մահացել՝ 5 քաղաքացի:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7961 մահվան դեպք է արձանագրվել։ Այլ հիվանդությունից մագացել է 1 մարդ․ նման դեպքերի քանակը 1501 է»,- նշված է ԱՆ հաղորդագրության մեջ։