Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 50 նոր դեպք, մահացել է 3 մարդ

ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է, որ երեկ կատարվել է 4398 թեստավորում, և հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 50 նոր դեպք, այսինքն՝ կատարված թեստերի 1,13%-ը։ Կորոնավիրուսային հիվանդությունից մահացել է 3 մարդ, առողջացել է ևս 133 մարդ։ Այս պահին բուժում է ստանում 3806 մարդ։

Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը 344 980 է, առողջացել է, ընդհանուր առմամբ, 331 692 հոգի։ Մինչ այս պահը կատարվել է 2 572 846 թեստավորում, մահացել է 7975 մարդ, իսկ այլ պատճառով մահերի թիվ 1505 է։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով