ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է, որ երեկ կատարվել է 1851 թեստավորում, և հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 27 նոր դեպք, այսինքն՝ կատարված թեստերի 1,4%-ը։ Կորոնավիրուսային հիվանդությունից մահացել է 2 մարդ, առողջացել է ևս 166 մարդ։ Այս պահին բուժում է ստանում 3665 մարդ։
Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը 345007 է, առողջացել է, ընդհանուր առմամբ, 331858 հոգի։ Մինչ այս պահը կատարվել է 2 574 697 թեստավորում, մահացել է 7977 մարդ, իսկ այլ պատճառով մահերի թիվ 1505 է։