Ֆրանսիան կրճատում է կարանտինը պատվաստված ու թեստի դրական պատասխան ունեցողների համար |azatutyun.am|

azatutyun.am: Ֆրանսիայի առողջապահության նախարար Օլիվյե Վերանը հայտնել է, որ ամբողջությամբ պատվաստված մարդկանց մեկուսացման ժամկետը, որոնք COVID-19-ի թեստի դրական պատասխան ունեն, կկրճատվի տասից յոթ կամ հինգ օր՝ կարանտինային ժամանակահատվածում երկրորդ բացասական թեստով:

«Մեկուսացումը կարող է դադարել հինգ օր հետո, եթե կարանտինի ընթացքում թեստը բացասական է ստացվում: Նրանք, ովքեր պատվաստված չեն, ստիպված կլինեն տասը օր ինքնամեկուսացվել՝ նույն պայմաններում յոթ օր հետո կարանտինը դադարեցնելու հնարավորությամբ», – ասել է Վերանը:

«Մենք զգոն ենք լինելու ամբողջ հունվար ամսվա ընթացքում»,- հավաստիացրել է նախարարը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով