tert.am: ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն ՏԱՍՍ-ին տված բացառիկ հարցազրույցում անդրադարձել է Հարավային Կովկասում տիրող իրավիճակին, տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման գործընթացին:
«Նախ ցանկանում եմ նշել, որ Հարավային Կովկասում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակումը կարևորագույն ուղղություններից է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման աշխատանքներում։ Ըստ էության, խոսքը երկու երկրների համար խաղաղ գոյակցությունից կոնկրետ գործնական օգուտներ քաղելու հնարավորության մասին է։ Ռուսաստանը այս գործընթացի անմիջական մասնակիցն է։
2021թ․ հունվարի 11-ին Մոսկվայում կայացած գագաթնաժողովում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները պայմանավորվել են ստեղծել եռակողմ աշխատանքային խումբ՝ երեք երկրների փոխվարչապետների համատեղ նախագահությամբ։ Այս մեխանիզմի շրջանակում կարևոր նախապատրաստական աշխատանք է կատարվել տարածաշրջանում ինչպես երկաթուղային, այնպես էլ ավտոմոբիլային հաղորդակցության վերականգնման ուղղությամբ։ Ներկայում «հղկվում է միասնական փաթեթ»: Նման մոտեցումը կապահովի ընդունված որոշումների կայունությունը»,- ասել է պաշտոնյան։