Արցախում հունվարի 2-ին կատարվել է 20 թեստավորում, գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 3 նոր դեպք: Արձանագրվել է 4 մահ։ Այս մասին հայտնում է Արցախի առողջապահության նախարարությունը։
Կորոնավիրուսային հիվանդությամբ ներկայում ստացիոնար բուժում է ստանում 51 վարակակիր: Բժիշկները 14 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 26-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։