ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ հունվարի 3-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 90 նոր դեպք, մահվան 3 դեպք է գրանցվել։
Կատարվել է 4036 թեստավորում, առողջացել է 203 պացիենտ, բուժում է ստանում 3429 -ը։
Մինչ օրս կատարվել է ընդհանուր առմամբ 2 581 573 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 345 126 ընդհանուր դեպք, առողջացել է 332 201անձ, 7986 մահ է գրանցվել։ Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1510 է: