2022-01-04-ed054c6f-f31d-43e9-972a-d44462bf016c.jpg

Նիկոլ Փաշինյանը մի շարք անձանց պարգեւատրել է հուշամեդալներով եւ շնորհակալագրերով

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 3-ին որոշում է ստորագրել՝ մի շարք անձանց պարգեւատրելու վերաբերյալ:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ էլեկտրոնային կառավարման պաշտոնական կայքից։

Որոշման մեջ, մասնավորապես, ասված է.

«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի դեկտեմբերի 10-ի N 861 որոշումը`
1. Հայաստանի Հանրապետության մաքսային համակարգի ստեղծման 30-ամյակի կապակցությամբ, մաքսային համակարգի զարգացման գործում ներդրած ավանդի համար Հայաստանի Հանրապետության վարչապետի հուշամեդալով պարգևատրել՝
Լիլիթ Հրայրի ԱՎԵՏԻՍՅԱՆԻՆ – Պետական եկամուտների կոմիտեի մաքսային հսկողության վարչության մաքսային վարչարարության և մաքսային գործի զարգացման բաժնի պետ
Ռաֆայել Լենսերի ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ – Պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետի տեղակալ
Միքայել Մուշեղի ՓԱՇԱՅԱՆԻՆ – «Մասշտաբ» ՍՊԸ-ի գլխավոր փորձագետ»:

Նույն օրը ստորագրված մեկ այլ որոշմամբ վարչապետը շնորհակալագրերով է պարգեւատրել ՊԵԿ երեք աշխատակցի։

Որոշման մեջ ասված է․

«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի դեկտեմբերի 10-ի N 861 որոշումը`
1. Հայաստանի Հանրապետության մաքսային համակարգի ստեղծման 30-ամյակի կապակցությամբ, երկարամյա բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար Հայաստանի Հանրապետության վարչապետի շնորհակալագրով պարգևատրել.
Գոհար Զավենի ՍԱՀԱԿՅԱՆԻՆ Պետական եկամուտների կոմիտեի հետբացթողումային հսկողության վարչության պետ
Գուրգեն Բախշիի ԴԱՎԹՅԱՆԻՆ Պետական եկամուտների կոմիտեի ներքին անվտանգության վարչության պետի տեղակալ
Արսեն Կառլենի ՂԱՐԻԲՅԱՆԻՆ Պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության տեղեկատվության փոխանակման և կառավարման բաժնի պետ»:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն