ԱՄՆ-ում կորոնավիրուսի հետևանքով հոսպիտալացվածների թիվը գերազանցել է 100 հազարը |armenpress.am|

armenpress.am: Միացյալ Նահանգներում կորոնավիրուսի հետևանքով հոսպիտալացված հիվանդների թիվը գերազանցել է 100 հազարը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է ԱՄՆ առողջապահության նախարարությունը:

Մասնավորապես, հայտնի է, որ 103 հազար 329 հոսպիտալացվածից 18.5 հազարը վերակենդանացման բաժանմունքներում են:

Համավարակի ամբողջ ընթացքում ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակվել է ավելի քան 56 մլն մարդ, վիրուսից մահացել է ավելի քան 820 հազարը: Երկու ցուցանիշներով էլ երկիրն ամբողջ աշխարհում առաջատար է:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն