Երևանի ավագանու անդամ Լիլիթ Կիրակոսյանը կվերցնի պատգամավորական մանդատը |armtimes.com|

armtimes.com: Ազգային ժողովի պատգամավորներ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամներ Սեդրակ Թևոնյանը և Սերգեյ Մովսիսյանը հունվարի 4-ին հրաժարականի դիմում են ներկայացրել: «Քաղաքացիական պայմանագրի» համամասնական ցուցակի հաջորդ համարները Լիլիթ Կիրակոսյանը և Էդգար Հակոբյանն են:

Լիլիթ Կիրակոսյանը հաստատեց, որ վերցնելու է պատգամավորական մանդատը։ Հարցին՝ որոշե՞լ է, թե որ հանձնաժողովում է իրականացնելու աշխատանքները, նա ասեց, որ դեռ չի մտածել այդ ուղղությամբ։ Նշենք, որ Լիլիթ Կիրակոսյանը Երևանի «Իմ քայլը» խմբակցության ավագանու անդամ է։ 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև