tert.am: Ադրբեջանը սկսել է թուրքմենական գազ ստանալ` կապույտ վառելիքի մատակարարումների փոխանակման վերաբերյալ Իրանի և Թուրքմենստանի հետ կնքված եռակողմ համաձայնագրի շրջանակում։ Այդ մասին չորեքշաբթի ՏԱՍՍ-ին հայտնել է Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) միջոցառումների կազմակերպման և հասարակայնության հետ կապերի վարչության պետի տեղակալ Իբրահիմ Ահմեդովը։ Նրա խոսքով՝ գազն Ադրբեջան կտեղափոխվի երկու ուղղությամբ` Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն, որտեղ գազն արդեն սկսել է հոսել, և Աստարա:
Նա մանրամասնել է, որ երկու ուղղություններով գազի ընդհանուր ծավալները կկազմեն օրական 4 մլն խմ-ից մի փոքր ավելի։
«Փոխանակման սկզբունքով Ադրբեջանից գազը Աստարայով գնում է Իրան, իսկ Իրանը նույն ծավալներով վառելիք է փոխանցում Նախիջևան»,- ասել է SOCAR-ի պաշտոնյան։