Լավրովն աջակցություն է հայտնել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ հեռախոսազրույցում իր աջակցությունն է հայտնել Անկարայի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին։ Այս մասին տեղեկացնում է ՌԴ ԱԳ նախարարությունը։

Երկու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարները հեռախոսազրույցում քննարկել են հանդիպման «3+3» ձևաչափը և պայմանավորվել են առաջիկայում նախապատրաստել այս ձևաչափի հաջորդ հանդիպումը։

Կողմերն անդրադարձել են նաև Ղազախստանում տեղի ունեցող զարգացումներին։ Նրանք իրենց աջակցություն են հայտնել սահմանադրական կարգը վերականգնելու՝ Ղազախստանի ղեկավարության ջանքերին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով